Արցախի բոլոր հուշարձանները կանգնած են լիակատար ոչնչացման վտանգի տակ, մի քանի տարի անց կունենանք երկրորդ Նախիջևանը. Հովիկ Ավանեսով
Քաղաքական
14:24 04/05/2026
Հայաստան

Արցախի բոլոր հուշարձանները կանգնած են լիակատար ոչնչացման վտանգի տակ, մի քանի տարի անց կունենանք երկրորդ Նախիջևանը. Հովիկ Ավանեսով

«Արցախում կանգուն մնացած բոլոր հուշարձանները գտնվում են վտանգի տակ»,- Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ բողոքի ակցիայի ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

Նա նշեց, որ Արցախում հաշվառված և չհաշվառված 10 հազարից ավելի հուշարձան կա, այդ բոլորը կանգնած են լիակատար ոչնչացման վտանգի տակ։

Ավանեսովը հայտնեց, որ 2020 թվականի սեպտեմբերից 27-ից  մինչ հիմա Արցախում վանդալիզմի 1000-ից ավելի դեպքեր են արձանագրվել, ընդ որում ոչնչացվում են ոչ միայն պատմաճարտարապետական հուշարձանները, նաև ամբողջական թաղամասեր, գյուղեր։

«Բոլոր փաստերը վկայում են, որ գործ ունենք 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկի հետ։ Եթե հստակ քայլերով դեմը չառնվի, մի քանի տարի հետ ունենալու ենք երկրորդ Նախիջևանը»,- ընդգծեց Ավանեսովը։

Մանրամասն՝  տեսանյութում։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder