Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի բոլոր հուշարձանները կանգնած են լիակատար ոչնչացման վտանգի տակ, մի քանի տարի անց կունենանք երկրորդ Նախիջևանը. Հովիկ Ավանեսով
«Արցախում կանգուն մնացած բոլոր հուշարձանները գտնվում են վտանգի տակ»,- Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ բողոքի ակցիայի ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։
Նա նշեց, որ Արցախում հաշվառված և չհաշվառված 10 հազարից ավելի հուշարձան կա, այդ բոլորը կանգնած են լիակատար ոչնչացման վտանգի տակ։
Ավանեսովը հայտնեց, որ 2020 թվականի սեպտեմբերից 27-ից մինչ հիմա Արցախում վանդալիզմի 1000-ից ավելի դեպքեր են արձանագրվել, ընդ որում ոչնչացվում են ոչ միայն պատմաճարտարապետական հուշարձանները, նաև ամբողջական թաղամասեր, գյուղեր։
«Բոլոր փաստերը վկայում են, որ գործ ունենք 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկի հետ։ Եթե հստակ քայլերով դեմը չառնվի, մի քանի տարի հետ ունենալու ենք երկրորդ Նախիջևանը»,- ընդգծեց Ավանեսովը։
Մանրամասն՝ տեսանյութում։