Պարզվեց՝ Մեցոլան ավելի լավ տղա է, քան Փաշինյանը. նա պատասխանեց Ալիևի հոխորտանքներին, Փաշինյանն անգամ «պու» չհանեց. Աշոտյան
Քաղաքական
12:49 05/05/2026
Հայաստան

Պարզվեց՝ Մեցոլան ավելի լավ տղա է, քան Փաշինյանը. նա պատասխանեց Ալիևի հոխորտանքներին, Փաշինյանն անգամ «պու» չհանեց. Աշոտյան

«Երեկվա նիստին Իլհամ Ալիևի հնչեցրած հոխորտանքներին ի պատասխան, որոնք հնչել էին թե Հայաստանի, թե եվրոպացիների հասցեին, եվրոպացիների մասով պատասխենց միայն Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան»,- նախագահական նստավայրի մոտ ակցիայի ժամանակ ասաց  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա ընդգծեց, որ մեր շահը պաշտպանող չկա. «Պարզվեց Մեցոլան ավելի  լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը, ով նստած էր այնտեղ ու անգամ «պու» չհանեց ի պաշտպանություն հայկակակնության և հայություն։ Մեր շահը պաշտպանող չկան»։

Հիշեցնենք, որ նախօերին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միացել էր տեսաձայնային կապի միջոցով ու ելույթ ունեցել։

Անդրադառնալով նախօրեին կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին, այսօր կայացած ԵՄ-ՀՀ առաջին գագաթաժողովին, Աշոտյանն ասաց. «Այս միջոցառումները դարձել են Նիկոլ Փաշինյանի  նախընտրական արշավի մաս, ինչը գեղջկական բնույթ է ստացել։ ՔՊ-ական վերնախավի ու իրենց քարոզչական ապարատի աշխատանքից այնպիսի տպավորություն է, որ սպիտակ  տերերը եկել են երրորդ աշխարհի երկիր, աբորիգեն հայերը երգ ու պար են անում, խոնարհվում են,  արժանապատվություն չկա, չէր էլ կարող լինել, քանի որ Նիկոլն այն մարդը չէ, որ արժանապատվություն ունի, երկրորդ՝ կարիք ունեն սպիտակ տերերի, որոնց աջակցությունից է  կախված, ըստ իրեն, իր քաղաքական իշխանության վերարտադրությանը»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder