«Ի՜նչ զուգադիպություն. Գալկինը և Զելենսկին Երևանում». Գալկինի ինսթագրամյան տեսանյութն իրարանցում է առաջացրել
Հասարակություն
16:38 05/05/2026
Հայաստան

«Ի՜նչ զուգադիպություն. Գալկինը և Զելենսկին Երևանում». Գալկինի ինսթագրամյան տեսանյութն իրարանցում է առաջացրել

Երեկ 49-ամյա ռուս շոումեն Մաքսիմ Գալկինն Ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է Հայաստանում՝ Գառնու հեթանոսական տաճարի բակում։

«Սիրելի՛ ընկերներ, ինչպես տեսնում եք, ես արդեն Հայաստանում եմ։ Անհամբեր սպասում եմ ձեզ բոլորիդ տեսնելուն մայիսի 6-ին կայանալիք համերգին։ Եկեք», - ասել է Գալկինը։

Այս տեսանյութն իրարանցում է առաջացրել սոցցանցում։ Դրան արձագանքոց օգտատերերը բաժանվում են երկու խմբի՝ մի մասը Գալկինին բարի գալուստ է մաղթում, ջերմ խոսքեր հասցեագրում, իսկ մյուսներն էլ չարագուշակ բան են կասկածում.

«Ինչո՞ւ եք բոլորդ խոսում Հայաստանի մասին վերջին մի քանի տարիների ընթացքում», «Որտե՞ղ եք եղել բոլորդ», «Ի՜նչ զուգադիպություն՝ Գալկինն ու Զելենսկին Երևանում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder