Ձեր հավաքական կերպարն Արսեն Թորոսյանն է. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականներին
Քաղաքական
10:22 07/05/2026
Հայաստան

Ձեր հավաքական կերպարն Արսեն Թորոսյանն է. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականներին

«Կալանքը չպետք է օգտագործվի որպես պատժի միջոց, իսկ դուք այն օգտագործում եք զուտ պատժելու համար»,-  Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նիստին ներկա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղելով իր խոսքը՝ Դանիելյանն ասաց, որ այսօր Հայաստանում գործում է հեռախոսային արդարադատություն։ 

«Հեռախոսային, sms-ային արդարադություն, սա է ձեր իրական պատկերը։ Ու դուք այս ամեն ինչից հետո ուզում եք հասարակությանը մոլորեցնել տարբեր ստերով, կեղծիքներով»։ 

Այնուհետև խոսքն ուղղելով ՔՊ-ականներին՝ ասաց. «Ձեր հավաքականը կերպարն Արսեն Թորոսյանն է, ով Հ1-ում ասում է Արցախի եկեղեցիներից մասին ասում է՝  եկեղեցի է, դե քանդել, քանդել են էլի, ինչ եք ընկել հետևից»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ձեր հավաքական կերպարն Արսեն Թորոսյանն է. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականներին