Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թող Փաշինյանը Մակրոնի հետ ստորագրեր ռազմատնտեսական փոխօգնության պայմանագիր, ոչ թե երգեր, պարեր բեմերի վրա. Սամվել Կարապետյան
«Երբ Հայաստանի ներկա իշխանությունները, պամպերսները հագած, ինչ-որ հայտարարություններ են անում, դա չեմ էլ ուզում մեկնաբանել։ Իրենք արդեն քանի տարի է՝ նման հայտարարություններ են անում, հնարավորություն ունեին մի ստորագրությամբ դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Վախենու՞մ են, ինչո՞ւ չեն դուրս գալիս»,-արձագանքելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններիհն՝ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։
Նա ընդգծեց՝ մենք չունենք երկրորդ ռազմական համագործակցության կառույցը, որևէ երկիր մեզ հետ նման բան չի ստորագրի։
«Դե թող Փաշինյանը երեկ Մակրոնի հետ ստորագրեր ռազմատնտեսական փոխօգնության պայմանագիր, ոչ թե երգեր, պարեր բեմերի վրա, կարևոր հարցեր լուծեր մեր երկրի համար»,-ասաց Ս. Կարապետյանը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա գործարարն ասաց, որ Ռուսաստանից Հայաստանի կախվածությունն այս պահին ամենաբարձր մակարդակի վրա է։
«Եթե ձեզ թվում է, որ Հայաստանի բյուջեի հաշվին է այսօր Հայաստանն ապրում ու զարգանում, դուք չարաչար սխալվում եք։ Դա կապ չունի ՀՀ իշխանությունների հետ, ամբողջությամբ կախված է դրսի տրանֆերներից։ Ես այդ կախվածությունը դրանից ավելի բարձր մակարդակի, եթե ուզեմ էլ, չեմ կարող հասցնել; Բայց ես հասկանում եմ, որ Ռուսաստանը եղել է ու լինելու է մեր ռազմավարական դաշնակիցը, լինելու է մեր գլխավոր տնտեսական դաշնակիցը, քանի որ մենք ուրիշ հնարավորություն այսօր չունենք։ Դա մի հատ կնոպկա սեղմելով անջատել հնարավոր չէ»,-ասաց Ս. Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։