Վեդու սեռական բռնության ենթարկված աղջիկների հորեղբոր ձերբակալության ժամկետը լրանում է վաղը 15։10-ին, մինչ այժմ մեղադրանք չկա. Փաստաբան
Իրավունք
23:20 08/05/2026
Հայաստան

Վեդու սեռական բռնության ենթարկված աղջիկների հորեղբոր ձերբակալության ժամկետը լրանում է վաղը 15։10-ին, մինչ այժմ մեղադրանք չկա. Փաստաբան

«Մեղադրանք առաջադրելու համար սահմանված 60 ժամը լրանում է գիշերը ժամը 3-ին։ Իսկ պրակտիկան այն մասին է, որ սովորաբար դրա համար բոլոր նախապատրաստական գործողություններն արդեն այս պահին պետք է կատարված լինեն, այսինքը մեղադրանքը պետք է առաջադրված լինի, բայց փաստում ենք, որ այս պահի դրությամբ մեղադրանք դեռ չունենք»,-ֆեյսբուքյան եթերում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ ներկայացնելով Վեդու սեռական բռնության ենթարկված աղջիկների հորեղբոր՝ Թովմաս Թովմասյանի գործով նորությունները։

Նա նշեց, որ այսօր այլևս չի սպասում նորությունների, իսկ ձերբակալման 72 ժամը լրանում է վաղը ժամը 15։10-ին։

«Էդ ժամանակ մենք կհասկանան թե դատախազությունը և քննչական մարմին ինչ ոշում կկայացնեն»,-ասաց փաստաբանը՝ հավելելով որ վերջիններս պատշաճ քննություն են տանում և ինքը դիտողություն չունի այդ առումով;

Մելիքյանը հիշեցրեց, որ Թովմասյանը քննում է գործը, որ վերաբերում է իր եղբոր Աղջկան սեռական բռնության ենթարկողի նկատմամաբ ենթադրաբար ոտնձգություն գործադրելուն և երկրորդ դրվագով՝ ոստիկանի հետ կապված, ինչը պայմանավորված է եղել իրավապահների կողմից գործի քննությունը չիրականացնելով;

Աղբյուրը`Panorama.am
Placeholder