Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ինչպես է «Բարսելոնա»-ի մարզիչը տոնում թիմի հաղթանակը, չնայած մահացել էր հայրը
Կատալոնիայի «Բարսելոնան» ժամանակից շուտ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը՝ 2-0 հաշվով հաղթելով իր գլխավոր մրցակցին՝ «Ռեալ Մադրիդին»։
Վճռորոշ խաղը տեղի ունեցավ մայիսի 10-ին «Բարսելոնայի» տնային մարզադաշտում՝ «Կամպ Նոուում»։ Այն սկսվեց մեկ րոպե լռությամբ. Երեկ մահացել է կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հայրը։
Սակայն մարզիչը խաղի ողջ ընթացքում մարզադաշտում էր՝ թիմի կողքին, թիմի հաղթանակն էլ տոնեց գավաթն օդում թափահարելով։
«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության հաղթողի տիտղոսը նվաճեց 29-րդ անգամ՝ երկրորդ տարին անընդմեջ, և երկրորդ անգամ Հանսի Ֆլիկի գլխավորությամբ, ով գլխավոր մարզիչ դարձավ 2024/25 մրցաշրջանում։ Նախկինում Ֆլիկը մարզել է Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը։