Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իմ տպավորությունն է՝ ամեն ինչ անում են, որ արցախցիներն այստեղ չմնան. Ռոբերտ Քոչարյան
Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղում «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչներից մեկը դպրոցների մասին հարց բարձրացրեց։ Մասնավորապես նա ասաց, որ Աղավնավանքում 300-400 հոգու համար դպրոց են կառուցում, բայց բնակչությունը 20-30 հոգի է. «Այդ դպրոցն ո՞ւմ համար են սարքում»։
Ռ.Քոչարյանը պատասխանեց. «Ուրեմն սա են փակելու, մյուսն են փակելու, մյուսն են փակելու։ Մեր ծրագրում հստակ ֆիքսել ենք՝ դպրոցաշինությունը դպրոցներ փակելու համար չպետք է լինի։ Եթե մեկ հատ դպրոց ես կառուցում 5 հատ փակելու համար, ուղղակի անընդունելի է»։
Բռնի տեղահանված արցախցիներից մեկը բնակարաններով ապահովման խնդրի մասին հարց բարձրացրեց։ Ռ. Քոչարյանը պատասխանեց. «Երկու-երեք տարում Հայաստանում գտնվող արցախցիների բնակարանային խնդիրները կարելի է լուծել։ Իմ տպավորությունն է՝ ամեն ինչ անում են, որ դուք այստեղ չմնաք»։