Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զելենսկին 2022-ի բանակցությունների ժամանակ «համաձայնել է հրաժարվել» Դոնբասից. Զելենսկու նախկին մամուլի քարտուղար
Ուկրաինան համաձայնել էր զիջել Դոնբասը 2022 թվականին Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցությունների ժամանակ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում։
«Ես խոսել եմ այն մարդկանց հետ, ովքեր ներկայացրել են Ուկրաինան 2022 թվականին Ստամբուլի բանակցություններում… Եվ նրանք մանրամասն բացատրեցին ինձ, որ համաձայն են ամեն ինչի հետ։ Ավելին, և շատ կարևոր է, նրանք ասացին, որ Զելենսկին անձամբ համաձայնել է հանձնել Դոնբասը», - ասել է նա։
Մենդելի խոսքով, Զելենսկին համաձայնել է հրաժարվել տարածքից, քանի որ դա կնշանակեր պատերազմի ավարտ։
«Եվ հիմա նա կանգնած է միլիոնավոր մարդկանց առջև և ասում. «Ես չեմ կարող հրաժարվել Դոնբասից»։ Տեսեք, նա հետևողական չէ։ Նա անընդհատ փոխում է իր դիրքորոշումը... Ես անձնական վրեժխնդրություն չունեմ, բայց կարծում եմ, որ Զելենսկին այսօր խաղաղության ամենամեծ խոչընդոտներից մեկն է», - հավելել է նա։