Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական գործիչներից զատ և ավելի պրոդուկտիվ աշխարհը փոխում են գործարարները. Նարեկ Կարապետյան
«Համայնքներում մեր հանդիպումների ժամանակ մարդկանց մոտ կարծիք կա, որ ես ապրել եմ Ռուսաստանում, կամ այլ երկրում։ Ես ծնվել, մեծացել եմ տաշիրում, հետո տեղափոխվել Երևան։ Հայաստանից դուրս ապրել եմ սովորելու տարիներին՝ Անգլիայում ու Շվեյցարիայում»,-«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է «Ուժեղ Հյաստան» կուսակցության խորհրդի անդամ, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Նա մանրամասնել է, որ «Տաշիր» ընկերությունների խմբի Հայաստանի ներկայացուցիչն է եղել, զարգացրել է ընկերությունների խմբի արդյունաբերական ուղղությունը, ունեցել մեծ հաջողություններ։
«Ինձ միշտ գերել է գործարարությունը, նաև մեծ մեր ընտանիքում բավականին մեծ էր մաթեմատիկայի ազդեցությունը։ Պապիկս մաթեմատիկայի ուսուցիչ էր, տանը մենք մաթեմատիկայի վերաբերյալ լրիվ ուրիշ մոտեցում ունեինք։ Կարծում եմ՝ քաղաքական գործիչներից զատ և ավելի պրոդուկտիվ աշխարհը փոխում են գործարարները, չնայած, որ մեր հասարակությունը թերագնահատում է գործարարների ազդեցությունը»,-նշել է նա։