«Եվրատեսիլ-2026». Այսօր ելույթ կունենա նաև Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնը
Հասարակություն
09:27 14/05/2026
Հայաստան

«Եվրատեսիլ-2026». Այսօր ելույթ կունենա նաև Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնը

Այսօր կկայանա «Եվրատեսիլ-2026» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Ելույթ կունենա 15 երկրի ներկայացուցիչ, այդ թվում Հայաստանը ներկայացնող Սիմոնը 6 համարի ներքո։ 10 երկիր կանցնի եզրափակիչ։ 

Ելույթ կունենան հետևյալ երկրների ներկայացուցիչներն հետևյալ հերթականությամբ՝ Բուլղարիա, Ադրբեջան, Ռումինիա, Լյուքսեմբուրգ, Չեխիա, Հայաստան, Շվեյցարիա, Կիպրոս, Լատվիա, Դանիա, Ավստրալիա, Ուկրաինա, Ալբանիա, Մալթա։ Բացի այս 15 երկրից, ելույթ կունենան մեծ քառյակի երկրներից Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունն ու  նախորդ տարվա հաղթող Ավստրիան, որոնք համարվում են արդեն եզրափակիչ անցած երկրներ։ 

«Եվրատեսիլ Հայաստան» պաշտոնական էջը տեղեկացնում, թե ինչպես կարելի է այսօր՝ մայիսի 14-ին քվեարկել Հայաստանի օգտին.

«Ներկայացնում ենք այն երկրների ցանկը, որտեղից կարող եք աջակցել մեր պատվիրակին և քվեարկել: SIMÓN-ը ելույթ կունենա 6-րդ համարի ներքո՝ երկրորդ կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 14-ին՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին): Քվեարկելու համար հարկավոր է 06 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Հայաստանից մեր պատվիրակի օգտին քվեարկել հնարավոր չէ:

Ուշադրություն՝ քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն»։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder