Հայաստանում օրենքը դարձել է ոչ թե հավասարության մեխանիզմ, այլ քաղաքական ազդեցության գործիք. իրավաբան
Իրավունք
15:38 15/05/2026
Հայաստան

Հայաստանում օրենքը դարձել է ոչ թե հավասարության մեխանիզմ, այլ քաղաքական ազդեցության գործիք. իրավաբան

«Ընտրական գործընթացի վրա ազդեցությունը հաճախ իրականացվում է ոչ թե մեկ օրում՝  ընտրության պահին, այլ ամբողջ քաղաքական միջավայրի վերահսկման միջոցով»,- «Կոռուպցիան նախընտրական փուլում» խորագրով աշխատաժողովին  ասաց AntiCor հակակոռուպցիոն հարթակի փորձագետ Աբրասիմ Աթոյանը։

Նա նշեց, որ այսօր ընտրական  կոռուպցիան կարող է արտահայտվել պետական ռեսուրսի օգտագործմամբ, քաղաքական քարոզչության մեջ պետական աշխատողների ներգրավմամբ, սոցիալական  ծրագրերի քաղաքականացմամբ, մեդիա դաշտի անհավասար վերահսկմամբ, ուժային կառույցների ընտրովի ակտիվությամբ, ընդդիմադիրների նկատմամբ  ճնշումներով, հանրային վախի մթնոլորտի ձևավորմամբ։ 

Իրավաբանը նշեց, որ Հայաստանում իշխանության հետ կապվող  աղմկահարույց դեպքերը հաճախ երկար ժամանակ մնում են առանց հստակ իրավական հետևանքի, բայց ընդդիմադիրների նկատմամբ  իրավապահ համակարգը ցուցաբերում է արագ և կոշտ արձագանք։

«Օրենքը դարձել է ոչ թե հավասարության մեխանիզմ, այլ քաղաքական ազդեցության գործիք»,- ընդգծեց Ա. Աթոյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում օրենքը դարձել է ոչ թե հավասարության մեխանիզմ, այլ քաղաքական ազդեցության գործիք. իրավաբան