Վարդենիսը պետք է պատասխանի իրենց, որ այստեղ ապրելու են միայն հայերը. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
17:29 15/05/2026
Հայաստան

Վարդենիսը պետք է պատասխանի իրենց, որ այստեղ ապրելու են միայն հայերը. Նարեկ Կարապետյան

«Չկա Հայաստանում մաս, որ այսքան վնաս կրած լինի վերջին 8 տարում, որքան այս համայնքը։ Վարդենիսը պետք է պատասխանի իրենց, որ այստեղ ապրելու են միայն հայերը»,-քարոզարշավի շրջանում Վարդենիսում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհդի անդամ Նարեկ Կարապետյանը։

 Նա նշեց, որ ժողովրդավարությունն այն է, որ սխալ արածին էլ շանս չեն տալիս. «Ձեր քաղաքին ոչ մի լավ բան այս մարդը չի արել։ Ինչո՞ւ պետք է շանս տանք, որ այստեղ ինչ-որ կողքի ազգեր նկարտումներ ունենան մեր պապական հողերին։ Այդ շանսն իրենց չենք տալու։

Մի հատ Հ1, մի հատ ասֆալտ ու թուրքերն այստեղ են»։

Նարեկ Կարապետյանը նշեց, որ ուժեղ ղեկավարի հետ միասին աշխատելով պետք է վերականգնել հայաստանի պատիվը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարդենիսը պետք է պատասխանի իրենց, որ այստեղ ապրելու են միայն հայերը. Նարեկ Կարապետյան