Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մենք նաև չենք պատրաստվում լարվածություն մտցնել ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Արարարտ Միրզոյան
«Մենք չենք պատրաստվում «ապահարզան» ունենալ որևէ գործընկերոջ հետ մեր հարաբերություններում»,- Երևանում Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ ասուլիսում ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրոզոյանը։
Ըստ նրա, ընդհանրապես, քաղաքականությունն ու դիվանագիտությունը այդպիսի ապահարզաններ առանձնապես չեն ճանաչում պատմության ընթացքում։
«Մենք նաև չենք պատրաստվում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով, և մենք տրամադրված ենք առողջ քննարկման միջավայրում այդ փոխշահավետ հարաբերությունները զարգացնելուն։
Խնդիրներ կա՞ն։ Անշուշտ։ Բայց կարծում եմ, որ խնդիրներ կան աշխարհի բոլոր հնարավոր հարաբերություններում, այդ խնդիրներին ուղղակի պետք է կոնստրուկտիվ քննարիկմամբ լուծումներ գտնել»,- ասաց Ա.Միրզոյանը։
Միաժամանակ նշեց, որ բոլոր կողմերը մեծ հարգանքով պետք է վերաբերեն մյուս կողմի այս կամ այն հարցում ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքին։
«Մենք շատ լավ հակասնում ենք, Ռուսաստանից չէ որ պետք է մեզ ասեն՝ ԵԱՏՄ անդմակցությունն ու ԵՄ անդամակցությունն անհամատեղելի են։
Մեր մոտարկումը Եվրոպական միության հետ շարունակելու ենք։ Երբ կլինի, կհասունանա, կգա այն պահը, երբ մենք պետք է հենց այդ պահին որոշում կայացնենք՝ լինել այս կամ այն խմբի երկրների, ընտանիքի անդամ, մենք որոշում կկայացնենք։ Այստեղ ոչ մի նորություն չկա, և դրսից չէ, որ մեզ այդ մասին պետք է ասեն»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշի՝ միանա՞ ԵՄ-ին, թե՞ ԵԱՏՄ-ին. «Այդ դեպքում հնարավոր կլինի «մեղմ և քաղաքակիրթ ապահարզան»»։