Քանի՞ անգամ կարելի է մարդկանց վրա նույն պրոդուկտը վաճառել ու խաբել. Մարուքյանը՝ «մարտի 1»-ի դեպքերը Փաշինյանի կողմից շահարկելու մասին
Քաղաքական
12:24 20/05/2026
Հայաստան

Քանի՞ անգամ կարելի է մարդկանց վրա նույն պրոդուկտը վաճառել ու խաբել. Մարուքյանը՝ «մարտի 1»-ի դեպքերը Փաշինյանի կողմից շահարկելու մասին

«Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ կա ժողովրդի հատված, որը չի կիսում իր մոտեցումները, կարծիք հայտնելու իրավունք ունի, չի կարելի այդ մարդկանց բերանը փակել, քարշ տալ այս ու այն կողմ, պաստառ պոկելու համար մարդուն ձերբակալել»,-  «մարտի 1»-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ Կարպիս Փաշոյանի հետ փոդքասթի ժամանակ ասում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։

Ըստ նրա, այս իշխանությունները մարդկանց «ադալժենի են անում, որ զուգարաններում ձեր գլուխները չեն ջարդում, արա, բան...», այսինքն «ուզում է  ասի՝ լավություն ենք անում, որ մարդկանց գլուխները զուգարաններում չենք ջարդում»։

Մարուքյանը նշեց, որ քարոզարշավի ընթացքում Փաշինյանը շարունակում է շահարկել «մարտի 1»-ի դեպքերը. «Այս դեպքերը շահարկել են 2018-ին, 2021-ին, շարունակում են շահարկել 2026 թվականին։ Քանի՞ անգամ կարելի է մարդկանց վրա նույն պրոդուկտը վաճառել, խաբել ու հետո գալ ու ասել՝ այպես եղավ»։

Նա նշեց, որ «մարտի 1»-ի գործով ինչ հնարավոր էր անել այս իշխանության ժամանակ, արդեն արվել է, իրենք նոր բան չեն կարող անել։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քանի՞ անգամ կարելի է մարդկանց վրա նույն պրոդուկտը վաճառել ու խաբել. Մարուքյանը՝ «մարտի 1»-ի դեպքերը Փաշինյանի կողմից շահարկելու մասին