Եթե սա էլ չկատարվեց, չգիտեմ... Դուք ամեն ինչը խшբում եք, ոչ մի բանը, ինչ ասել եք, չի եղել. Երեխան՝ Փաշինյանին
Քաղաքական
12:24 22/05/2026
Հայաստան

Եթե սա էլ չկատարվեց, չգիտեմ... Դուք ամեն ինչը խшբում եք, ոչ մի բանը, ինչ ասել եք, չի եղել. Երեխան՝ Փաշինյանին

«Բողոք ունեմ, խի՞ էն աստիճանները չեք սարքում, երեխաները դեմքերը խփում են։ Դաշ՛տն էլ չէիք սարքում»,-Նոր Նորքում Նիկոլ Փաշինյանին դիմեց դպրոցական տղան։

 Փաշինյանը նրան հորդորեց հասցե ասել և ցույց տալ։

Դպրոցական տղան ասաց, որ Մինսկի 30 հասցեի աստիճաններն են։

«Կանենք»,- ասաց Փաշինյանը։

«Եկեք ցույց տամ... էս մի բանը, եթե սա էլ չկատարվեց, չգիտեմ, դուք ամեն ինչը խաբում եք, ոչ մի բանը, ինչ ասել եք, չի եղել։ Բայց ձեր ոչ մի ասածը ճիշտ չի եղել, պարոն Փաշինյան»,- ասաց տղան։

«Լավ, եղբայր ջան, դու ասա, աստիճանը ցույց տուր»,- ասաց Փաշինյանը։

Թիկնապահները տղային հորդորեցին առաջ անցնել և ցույց տալ, բայց այդպես էլ Փաշինյանը չգնաց խնդրահարույց աստիճանների վայրը։  Այդ ընթացքում թիկնապահը շշնջաց Փաշինյանի ականջին, որ այդ բակը շատ հեռու է, այն դեպքում երբ երեխաներն ասում էին, որ մոտ է։

Չնայած թիկնապահի զեկույցին՝ Փաշինյանը դիմեց երեխաներին. «Ո՞ւր է էդ տղան, ի՞նչ եղավ աստիճանները»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder