Պшտերшզմ բերողը և պшտերшզմ hրաhրողը Նիկոլ Փաշինյանն է. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
17:27 22/05/2026
Հայաստան

Պшտերшզմ բերողը և պшտերшզմ hրաhրողը Նիկոլ Փաշինյանն է. Ռոբերտ Քոչարյան

«Կարո՞ղ եք ասել, քանի պատերազմ եմ բերել Հայաստանին։ Դուք ասեք, թե Նիկոլ Փաշինյանը քանի պատերազմ է բերել Հայաստանին։ Պատերազմ բերողը, պատերազմ հրահրողը Նիկոլ Փաշինյանն է»,- քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան։

Նա շարունակեց. «Հոգնել ենք բացատրելով, որ պատերազմ բերողը և պատերազմ հրահրողը Նիկոլ Փաշինյանն»։ 

Ռ.Քոչարյանն ընդգծեց՝ պատերազմ բերողը նա է, որ իր ամեն քայլով թուլացնում է Հայաստանի հանրապետությունը. «Ո՞վ է անում ներքին պառակտում։ Ինքն է անում։ Ո՞վ է վատթարացնում հարաբերությունները ռազմաքաղաքական դաշնակիցների հետ։ Ինքն է անում։ Ո՞վ է բանակը շեշտակի թուլացնում։ Ինքն է անում։

«Երեք կարևորագույն կոմպոնենտում այս մարդը մուրճը վերցրած քանդում է, քանդում է։ Չեք ուզում տեսնել, մի տեսեք։ Ես տեսնում եմ, փորձում եմ մեր ժողովորիդն զգուշացնել»,- ասաց նա։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder