Փոքրիկ խմբակն ամեն օր ավելի է փոքրանում. Սամվել Կարապետյան
Քաղաքական
13:59 22/05/2026
Հայաստան

Փոքրիկ խմբակն ամեն օր ավելի է փոքրանում. Սամվել Կարապետյան

«Հիմա կա ռեալ 4 բևեռ»,- մի քանի խմբագիրների հետ հարցազրույցում ասաց  «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չստացվեց համախմբել ընդդիմությանը, որպեսզի լինի առնվազն 3-4 բևեռ, լավագույն դեպքում՝ 2 բևեռ։

Նա նշեց, որ իրենք համագործակցում են այն ուժերի հետ, որոնք իրենց վնաս չեն բերում. «Մենք կշռադել ենք ամեն ինչ և նոր մոդել մտցրել՝ ոչ թե դաշինք կազմել այդ ուժերի հետ, այլ որ ուժը ցանկություն ունի մեզ աջակցել, վստահ եմ՝ մինչև ընտրությունները դեռ կլինեն ուժեր, հայտարարեն մեզ աջակցելու մասին»։

Ս. Կարապետյանը նշեց, որ այսօր իրենց հարցումներով ընդամենը 4 ուժ է հաղթահարում խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը։

«Մենք հայտարարել ենք, որ մենք գնում են բացարձակ հաղթանակի, այսինքն այս էտապում մեր հույսը մեզ վրա ենք դնում»,- ասաց նա։

Խոսելով հասարակությունում այսօր տիրող ոչ համերաշխ մթնոլորտ մասին, Ս. Կարապետյանը նշեց. «Այս իշխանությունը չունենալով երկիրը կառավարելու այլ հնարավորություններ, երկրում ստեղծեց քաոս, քանի որ քաոսի ժամանակ հեշտ է կառավարելը՝ ժողովուրդը համախմբած չի լինում, բոլորը բոլորի դեմ են լինում։ Այսօր հասարակության մեջ ունենք այդ պատկերը։

Հայաստանը պետք է դարձնենք բոլոր հայերի անվտանգ տունը։ Նույն ՔՊ-ականները, որոնք այսօր  նույնիսկ աջացում են Փաշինյանին, իրենք վստահ պետք է լինեն, որ ոչ մի հարցում վրեժխնդիր չենք լինելու։

Ընդամենը 4,5 մարդ է մնացել, որոնք այսօր տանում են մեր երկիրը կործանման։ Մնացած մոլորված, խաբված մարդիկ մեր հայրենակիցներն են։ Կարող եմ հայտարարել, որ այն ՔՊ-ականները, որոնք իշխանությա մեջ զբաղեցնում են պաշտոններ, բարեխիղճ կատարել են իրենց գործը, պրոֆեսիոնալ են, մաքուր ձեռքեր ունեն, բոլորը շարունակելու են աշխատել միգուցե ավելի լավ պաշտոններում։

Փոքրիկ խմբակն ավելի է փոքրացել, ամեն օր ավելի է փոքրանում։ Մինչև հասնենք ընտրություններ, հույս ունեմ, կմա միայն Փաշինյանը»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փոքրիկ խմբակն ամեն օր ավելի է փոքրանում. Սամվել Կարապետյան