Հնարավոր է՝ իմ վերջին խաղն էր «Կրասնոդարի» կազմում. Սպերցյան
Աշխարհում
10:25 25/05/2026
Աշխարհ

Հնարավոր է՝ իմ վերջին խաղն էր «Կրասնոդարի» կազմում. Սպերցյան

Հայաստանի ազգային հավաքականի և ​«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը  խոստովանել է, որ հնարավոր է այլևս չխաղա ակումբի կազմում։

«Ամեն ինչ հնարավոր է։ Հնարավոր է, սա  իմ վերջին խաղն էր «Կրասնոդարի» կազմում», - championat.com-ի հաղորդմամբ, ասել է Սպերցյանը։

Այս մրցաշրջանում 25-ամյա Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 30 խաղ, խփել 13 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում: Կիսապաշտպանը նաև 11 խաղ է անցկացրել՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում Ֆոնբետ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում: Կրասնոդարը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում զբաղեցրել է երկրորդ տեղը և Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակչում պարտվել է Մոսկվայի «Սպարտակին»՝ 1-1 (11 մետրանոց հարվածաշարում՝ 3-4):

Աղբյուրը`Panorama.am
Placeholder