Լավրով. Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Հայաստանը հարստացնելու պլանի մասին, թող ապահովի դա
Քաղաքական
15:34 28/05/2026
Աշխարհ

Լավրով. Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Հայաստանը հարստացնելու պլանի մասին, թող ապահովի դա

Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Հայաստանը «հարստացնլու» ծրագրերի մասին, թող ապահովի դա։ Այդ մասին «Վեստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Գառնի քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի վախենում ապրանքների բարձր գներից, եթե Ռուսաստանի հետ կապերը վատանան, քանի որ հանրապետությունը պլանավորում է հարստանալ։

«Ես չեմ կարող մեկնաբանել Հայաստանի ղեկավարի հայտարարությունները։ Եթե նա հավատում է, որ Հայաստանը կհարստանա, թող ապահովի դա», - ասել է Լավրովը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան նախկինում հայտնել է, որ Ռուսաստանը զգուշացրել է Հայաստանին գազի, նավթամթերքի և ադամանդի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի հնարավոր դադարեցման մասին, եթե Երևանը միանա Եվրամիությանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder