Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պետք է մերժենք փոքրիկ խմբակին, փակ պահենք Սյունիքի դարպասն ու անենք երկու բան. Նարեկ Կարապետյան
«Հայաստանի բոլոր համայնքներում ստեղվելու են գործարաններ։ Հայը պետք է աշխարհին ծախելու բան ունենա»,- Բյուրեղավանում նախընտրական քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա ընդգծեց, որ աշխարհում ազգերին ճանաչում են իրենց ստեղծածով, արտադրածով. «Մենք պետք է արտադրենք ու տանք աշխարհին։ Չենք կարող ասել՝ աշխարհի առաջին քրիստոնյա ազգն ենք ու վերջ՝ սիրեք մեզ։ Այդպես չի լինում։ Ստեղծածով, ստեղծարար ձեռքով են քեզ հարգում»։
«10 օր է մնացել, փոփոխությունը մոտ է։ Պետք է մերժենք փոքրիկ խմբակին, փակ պահենք Սյունիքի դարպասները ու անենք երկու բան՝ աշխատատեղեր ստեղծենք, որ հայերը չգնան, այնպիսի օրենք ընդունենք, որ թուրքրեը չգան։ Ուր ոտք է դրել թուրքը, այդտեղ մի քանի տասնյակ տարի անց հայ չի մնացել։ Չի կարելի նրանց թողնել Հայաստան»,- ասաց Ն. Կարապետյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։