Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Լուկաշենկոն խորհուրդներ է տալիս հայ ժողովրդին՝ մատնանշելով Ուկրաինայի ներկայիս վիճակը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խորհուրդ է տվել հայ ժողովրդին շատ զգույշ լինել ԵԱՏՄ-ի կամ ԵՄ-ի հետ իրենց ապագա զարգացման ուղին ընտրելիս, որպեսզի չկրկնվի Ուկրաինայում տեղի ունեցածը։
«Հայերը պետք է շատ զգույշ լինեն, Աստված մի արասցե, որպեսզի չկրկնվի Ուկրաինայում տեղի ունեցածը», -ասել է Լուկաշենկոն, որի խոսքերը հրապարակել է պետական «Բելտա» լրատվական գործակալության։
Բելառուսի ղեկավարը նշել է, որ Ուկրաինայում ամեն ինչ սկսվել է ճիշտ նույն կերպ։
«Դուք հիշում եք դա։ Որպեսզի հայերը՝ որ նոր են դուրս եկել մի պատերազմից, չհայտնվեն դժվարին իրավիճակում դրա պատճառով։ Շտապելու կարիք չկա, պարզապես պետք է մտածել, պետք է իմաստուն մարդիկ լինել», -հավելել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահի խոսքով՝ հայ ժողովուրդը պետք է շատ լուրջ մտածի, նախքան ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև ընտրություն կատարելը։