Այն գործընթացը, որի մեջ հայտնվել է Հայաստանը, Փաշինյանի չհաշարկված, «hիմшր» քաղաքականության հետևանքն է. Զուրաբյան
Քաղաքական
15:57 01/06/2026
Հայաստան

Այն գործընթացը, որի մեջ հայտնվել է Հայաստանը, Փաշինյանի չհաշարկված, «hիմшր» քաղաքականության հետևանքն է. Զուրաբյան

«Բավականին բարդ վիճակ է ստեղծվել, մեր շատ արտահանողներ հայտնվել են բավականին ծանր վիճակում, գնում են դեպի սնանկացման»,- ասում է  ՀԱԿ փոխնախագահ, ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով հայկական մի շարք ապրանքների՝ ՌԴ արտահանման արգելքի տակ հայտնվելուն։

Նա նշում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության բռնած կուրսի համաձայն Հայաստանը պետք է գնա Եվրոպական միություն։ 

«Այս կուրսը հայտարարված է  բավականին վաղուց, բայց եթե հետևենք արդյունքներին,  կտեսնենք, որ 2018 թվականին ՌԴ  բաժնեմասը մեր արհատահման մեջ եղել է 27 տոկոս, դրանից հետ տարեց տարի աճել է, 2022 թվականին հասել ենք 47 տոկոսի։ 

Եթե նպատակն այն է, որ գնանք դեպի Եվրոպա, կարող ենք ասել, որ տնտեսական հիմքերի առումով հենց Փաշինյանի կառավարությունն է ձախողել եվրաինտեգրացիայի կուրսը, արել են լրիվ հակառակ շարժումները»,- ասում է Զուրաբյանը։ 

Ըստ նրա, այն գործընթացը, որի մեջ հայտնվել է Հայաստանը, Փաշինյանի չհաշարկված, «հիմար» քաղաքականության հետևանքն է. «Նիկոլ Փաշինյանն ինքն իր 8 տարվա կառավարության  գործունեությամբ փլուզել է եվրաինտեգրացման ուղղությունը, հիմա այդ տնտեսական հետևանքներին ենք առերեսվում»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder