Քիմ Քարդաշյանն առաջին անգամ լուսանկար է հրապարակել Լյուիս Հեմիլթոնի հետ
Աշխարհում
13:30 02/06/2026
Աշխարհ

Քիմ Քարդաշյանն առաջին անգամ լուսանկար է հրապարակել Լյուիս Հեմիլթոնի հետ

Քիմ Քարդաշյանն առաջին անգամ լուսանկար է հրապարակել Լյուիս Հեմիլթոնի հետ: Ժամեր առաջ հայտնի մոդել  Քիմ Քարդաշյանն ինսթագրամի իր էջում  ֆոտոշարք է հրապարակել։ Կադրերից մեկում Լյուիս Հեմիլթոնն է։

«Վերջերս»,- գրառումը լակոնիկ մակագրել է Քիմը։

Լուսանկարների ընտրանիում ներառված են սիրելիների, այդ թվում՝ մայր Քրիս Ջեների, տատիկի՝ Մերի Ջո Քեմփբելի, Քայլի Ջեների և երեխաների կադրերը: Չորրորդ լուսանկարը գրավել է երկրպագուների առանձնահատուկ ուշադրությունը՝ 41-ամյա Հեմիլթոնի սելֆին, որն արել է զույգը միասին հեծանիվ վարելիս։ Լուսանկարում վարորդը ժպտում է տեսախցիկին։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի և Լյուիս Հեմիլթոնի միջև սիրավեպի մասին խոսակցություններ  սկսեցին տարածվել այս տարվա փետրվարից, երբ աստղը մասնավոր ինքնաթիռով թռել է մրցարշավորդի մոտ։ Քիմը Լյուիսի համար թանկարժեք 10-ժամյա թռիչք է կատարել Լոս Անջելեսից հասնելով Լոնդոն։

Երկու ամիս անց Քիմը և Լյուիսը հաստատեցին լուրերը։ Ճապոնիայի Գրան պրիի մեկնարկից կարճ ժամանակ առաջ Ferrari-ի վարորդը այցելել է հայտնի Դայկոկու կայանատեղի։ Նա այնտեղ ժամանել է իր սիրելի Ferrari F40-ով։ Հենց այդ ուղևորության ընթացքում արված լուսանկարում Քիմ Քարդաշյանը նստած է Համիլթոնի կողքին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քիմ Քարդաշյանն առաջին անգամ լուսանկար է հրապարակել Լյուիս Հեմիլթոնի հետ