Ստացվում է, որ ԵԱՏՄ-ի անդամ 4 գործընկեր պետություններն աջակցում են ԵՄ մտնելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու գաղափարին. Փաշինյանը՝ «Իզվեստիայի» լրագրողին
Քաղաքական
12:58 02/06/2026
Հայաստան

Ստացվում է, որ ԵԱՏՄ-ի անդամ 4 գործընկեր պետություններն աջակցում են ԵՄ մտնելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու գաղափարին. Փաշինյանը՝ «Իզվեստիայի» լրագրողին

«Հայաստանը  չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից»,- Ծովագյուղում երեխաներին քարտեզներ բաժանելու ժամանակ ռուսական «Իզվեստիա» պարբերականի լրագրողի հարցին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Նախ պետք է մենք թեկնածու դառնանք, կամ պաշտոնապես դիմենք ԵՄ-ին այնտեղ մտնելու համար։ Դեռ նման հարց չկա և հանրաքվեի հարց էլ չկա»։

Անդրադառնալով հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումներին՝ Փաշինյանն ասաց. «Կարծում եմ, որ դրանք սխալ քայլեր են, քանի որ մարդկանց տրամադրում են ԵԱՏՄ-ի դեմ։ Որպես ԵԱՏՄ-ի բարձրաստիճան պաշտոնյա, իմ համար պրոբլեմ է, բայց այդ բոլոր խնդիրները մենք կլուծենք»։

«Իզվեստիայի» լրագրողի հարցին, թե արդյոք ընդունում է, որ կա գյուղմթերքի որակի խնդիր՝ Փաշինյանն ասաց, որ առանձին ընկերությունների մոտ կարող են լինել նման պրոբլեմներ և բոլոր տեղերում է այն առկա, նաև՝ Ռուսաստանում։

 «Մեր մոտ լավ հսկողություն կա և մենք հետևողականորեն բարելավում ենք մեր արտադրանքի որակը»,-վստահեցրեց Փաշինյանը։

 Պատասխանելով ԵԱՏՄ հայտարարության մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես կարդացել եմ այն,  շատ բալանսավորված տեքստ էր։ Ստացվում  է, որ ԵԱՏՄ-ի անդամ 4 պետությունների մեր գործընկերներն աջակցում են ԵՄ մտնելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու գաղափարին»։

Նրա խոսքով, քանի դեռ պաշտոնապես Հայաստանը չի դիմել ԵՄ-ին՝ հանրաքվե չի լինի։

«Կարծում եմ, որ ԵԱՏՄ-ն պետք է նոր հնարավորություններ բացի, որպեսզի Հայաստանում Միության իմիջը բարձրանա, ոչ թե հակառակը՝ նվազի։ Քանի որ, երբ մտցվում է սահմանափակումների փաթեթ, այն նեգատիվ ընկալում  է առաջացնում ՀՀ քաղաքացիների մոտ ԵԱՏՄ-ի նկատմամբ, իսկ այն իրոք ինձ մտահոգում է, որպես ԵԱՏՄ բարձրաստիճան ղեկավար»,-հայտարարեց Փաշինյանը։

 Նա նշեց, որ նախորդ օրը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով խոսել են նաև ընթացիկ հարցերի շուրջ և պոզիտիվ գնահատեց խոսակցությունը։

«Կարծում եմ, որ այս համատեքստում ամենալավ քայլը՝ ցանկացած սահմանափակումներից հրաժարվելն է։ Ինչ վերաբերում է ֆիտոսանիտարիայի խնդիրներին, դրանք սովորական երևույթներ են, եղել են և պետք է լինեն, որովհետև մարդկանց առողջությունը  և ապրանքների որակը կարևոր է, որոնք մենք ուղարկում ենք ԵԱՏՄ երկրներ։ Բայց այս պահին, այն քաղաքականացվում է և ես վախենում եմ, որ այն կստեղծի որոշակի նեգատիվ տարրեր ՀՀ-ում ՝ ԵԱՏՄ-ի դեմ»,-հայտարարեց Փաշինյանը։  

Անդրադառնալով գազի թանկացման թեմային՝ Փաշինյանն ասաց. «165 դոլարը, որը հայտարարվում է, օբյեկտիվ գին չէ, քանի որ «Գազպրոմ Արմենինան» այն բարձրացնում է, ռեալ գինը շատ ավելի բարձր է»։

 Վերջում Փաշինյանը վստահեցրեց, որ ներկա կլինի ԵԱՏՄ հաջորդ նիստին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ստացվում է, որ ԵԱՏՄ-ի անդամ 4 գործընկեր պետություններն աջակցում են ԵՄ մտնելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու գաղափարին. Փաշինյանը՝ «Իզվեստիայի» լրագրողին