Միլիարդների շինարարություն է եղել, ես էդ շինարարությունից 1 լումա չեմ աշխատել.Փաշինյանը՝ համայնքների սուբվենցիոն ծրագրերի մասին
Քաղաքական
11:57 03/06/2026
Հայաստան

Միլիարդների շինարարություն է եղել, ես էդ շինարարությունից 1 լումա չեմ աշխատել.Փաշինյանը՝ համայնքների սուբվենցիոն ծրագրերի մասին

«Մեր զենքի մատակարարումը դադարեցրել են, որ ծնկի բերեն, բայց չեն կարողացել»,- Գեղարքունիքի մարզի ծովինար գյուղում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով որ  կարողացել են այլ երկրներից զենք գնել։

Նա հավաքվածներին հայտնեց, թե ընդդիմադիր ուժերի առաջնորդներն են ՌԴ-ից խնդրում օգնել իրենց և այդ պատճառով են հայկական գյուղմթերքների մուտքը արգելվել ՌԴ։

«Էս ժողովուրդը բիբարը հայրենիքի հետ փոխող ժողովուրդ չէ»,- հայտարարեց փաշինյանը, բայց և ասաց, որ եթե ընտրվի, ընտրություններից հետո կգնա  և ԵԱՏՄ-ի հետ հարցերը կկարգավորի։

 Հայտարարելով, որ շատ լավ, ընկերական հարաբերություններ ունի Պուտինի հետ՝ փաշինյանը նշեց, որ ոչ թե ԵԱՏՄ-ն պետք է պատժամիջոց կիրառի, այլ պետք է նոր հնարավորություններ ստեղծի։

«Մենք չենք գնացել և չենք գնալու հակադրության Ռուսաստանի հետ»,- հայտարարաց նա՝ տեղեկացնելով, որ վարդերի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանից Վրաստան են արտահանվել։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն անցավ համայնքների բյուջեների համաֆինանսավորմամբ մարզում անցկացված սուբվենցիոն ծրագրերին՝ վստահեցնելով որ 20 մլրդ դրամի ծրագիր է արվել։

 «Միլիարդների շինարարություն է եղել, ես էդ շինարարությունից 1 լումա չեմ աշխատել, որովհետև ես ծառայում եմ ձեզ»,- հայտարարեց փաշինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder