Սա ևս մի կարևոր քայլ է խաղաղ, անվտանգ ու բարկեցիկ Հայաստանի և տարածաշրջանի ՀՀ-ԱՄՆ տեսլականի իրականացման գործում. ՀՀ ԱԳՆ
Քաղաքական
12:42 04/06/2026
Հայաստան

Սա ևս մի կարևոր քայլ է խաղաղ, անվտանգ ու բարկեցիկ Հայաստանի և տարածաշրջանի ՀՀ-ԱՄՆ տեսլականի իրականացման գործում. ՀՀ ԱԳՆ

«Սա ևս մի կարևոր քայլ է խաղաղ, անվտանգ ու բարկեցիկ Հայաստանի և տարածաշրջանի ՀՀ-ԱՄՆ տեսլականի իրականացման գործում»,- այսպես է գնահատել ՀՀ ԱԳՆ-ն «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի ստորագրումը։ 

«Հայտնում ենք, որ ՀՀ-ն և ԱՄՆ-ն ՍՏՈՐԱԳՐԵԼ են «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը։

Հետամուտ լինելով Երևանում մայիսի 26-ին ձեռք բերված պայմանավորվածության կյանքի կոչմանը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Համաձայնագիրը ստորագրել են հեռավար: Հունիսի 1-ին համաձայնագիրը ստորագրվել է ԱՄՆ պետքարտուղարի կողմից Վաշինգտոնում, հունիսի 4-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից Երևանում։

Սա ևս մի կարևոր քայլ է խաղաղ, անվտանգ ու բարկեցիկ Հայաստանի և տարածաշրջանի ՀՀ-ԱՄՆ տեսլականի իրականացման գործում։

Հաջորդիվ, Հայաստանը և ԱՄՆ հետևողական կլինեն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացմանը՝ նպատակ ունենալով առավել սեղմ ժամկետում ապահովել տեղում ԹՐԻՓՓ-ի իրագործումը»,- նշում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սա ևս մի կարևոր քայլ է խաղաղ, անվտանգ ու բարկեցիկ Հայաստանի և տարածաշրջանի ՀՀ-ԱՄՆ տեսլականի իրականացման գործում. ՀՀ ԱԳՆ