Կառավարությունը 26.2 կմ ճանապարհը հիմնանորոգելու համար պետական բյուջեից հատկացրեց 7.12 մլրդ դրամ
Տնտեսություն
13:11 04/06/2026
Հայաստան

Կառավարությունը 26.2 կմ ճանապարհը հիմնանորոգելու համար պետական բյուջեից հատկացրեց 7.12 մլրդ դրամ

«Նախագծով նախատեսվում է Կառավարության միջոցներից կատարել շուրջ 7.12 մլրդ դրամի չափով վերաբաշխում և դրանք ուղղել տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգման և կառուցման աշխատանքների, դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև տրանսպորտային օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերմանը»,-Կառավարության նիստում զեկուցեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Նա ներկայացրեց. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու և գնման պայմանագրերը լուծելու թույլտվություն տալու մասին նախագծին:

«Նախագծով նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 26.2 կմ, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ՝ 4.4, հանրապետական նշանակության ավտոճանմապարհներ՝ 0.2 և մարզային՝ տեղական նշանակության ավտոճանապարհներ՝ 21.6 կմ»,-ասաց Սիմոնյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունը 26.2 կմ ճանապարհը հիմնանորոգելու համար պետական բյուջեից հատկացրեց 7.12 մլրդ դրամ