Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս ընտրություններով հնարավորություն ունեք ձևավորելու մի խորհրդարան, որը ծառայելու է ձեր շահերին. Մարուքյանի կոչը՝ ժողովրդին
«Նախընտրական երեկվա բանավեճը մեր ժողովրդին ցույց տվեց, որ ժողովուրդը շանս ունի խուսափելու քաղաքական անապատից»,- խորհրդարանի շենքի մոտ խորհրդանշական նախընտրական ակցիայի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց, որ հունիսի 7-ին ժողովուրդը պետք է որոշի՝ ովքեր են լինելու այս շենքում. «Քվեարկության միջոցով ժողովուրդը պետք է որոշի՝ ովքեր լինեն այս շենքում. մարդիկ, որոնք բառակույտ են ասում, բայց քաղաքական միտք չկա, մարդիկ, ովքեր դասերը նոր են սովորում, մարդիկ, ովքեր բանավեճի ժամանակ էին ուզում դասերն անել, մարդիկ, ովքեր քաղաքական միտք ու ծրագիր են ասում և ուզում են դրանք իրագործել»։
Նա կոչով դիմեց քաղաքացիներին՝ նշելով, որ այս ընտրություններով հնարավորություն ունեն ձևավորելու մի խորհրդարան, որը ծառայելու է ժողովրդի շահերին, ոչ թե կորպորատիվ շահերի, սեփական գողոնը պաշտպանելուն, իշխանության սազանդար աշխատելուն։