ԱԺ ընտրություններ. Ամենաակտիվ ու ամենապասիվ մարզեր՝ ըստ մասնակցության
Քաղաքական
23:47 07/06/2026
Հայաստան

ԱԺ ընտրություններ. Ամենաակտիվ ու ամենապասիվ մարզեր՝ ըստ մասնակցության

Հայաստանում այսօր կայացած ԱԺ հերթական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացիներից մասնակցել է 1 միլիոն 476 հազար 597 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների  58,97 %-ը։ 

Նախնական արդյունքներով, Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 849 հազար 488 քաղաքացիներից ընտրություն կատարել է 496 հազար 643-ը կամ քվեարկելու իրավունք ունեցողների 58,46 տոկոսը։

Մարզերից ամենաակտիվը Սյունիքն է. մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 66,67 տոկոսը, իսկ ամենապասիվը՝ Գեղարքունիքը՝  54,60 տոկոս։

Աղյուսակներում ներկայացված են բոլոր մարզկենտրոնների և մարզերում՝ 10 հազար և ավելի ընտրող ունեցող համայնքերում գրանցված մասնակցության տվյալները. 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱԺ ընտրություններ. Ամենաակտիվ ու ամենապասիվ մարզեր՝ ըստ մասնակցության