Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Սա կարևոր, բայց ոչ վերջնական արդյունք է, որովհետև կարծում եմ, որ ժողովուրդն իր կամքը հստակ արտահայտեց առ այն, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը և նրան ուղեկցող քրեաօլիգարխիկ համակարգը պետք է արմատախիլ արվի ՀՀ-ից և, իհարկե, սա լինելու է քաղաքական մեծամասնության և կառավարության կարևորագույն օրակարգերից մեկը, որը մենք պետք է իրականացնենք առանց հետաձգումների և շատ վճռական և հատուկ քայլերով»,-ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա շնորհավորեց ՔՊ-ին արձանագրված արդյուքնների առումով, ինչի հետևանքով ՔՊ-ն կկազմի մեծամասնություն և կձևավորի կառավարությունը։
«Առաջիկա ամիսներին մենք այդ թեման քննարկելու առիթ կունենանք»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։