Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքացին ծրարում քվեաթերթիկի փոխարեն թողել է Ռոբերտ Աբաջյանի նկարը
10/49 ընտրական տեղամասում դեռևս շարունակվում է քվեաթերթիկների հաշվարկը։ Ինչպես հայտնում է Panorama.am-ի թղթակիցը տեղամասից, այստեղ արդեն 20 քվեաթերիկ համարվել է անվավեր։
Անվավեր ճանաչված ծրարներից մեկում էլ հանձնաժողովի անդամները քվեաթերթիկի փոխարեն հայտնաբերեցին Արցախի հերոս, ապրիլյան պատերազմում հերոսացած Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը։
Աբաջյանին վերագրվում են հետևյալ խոսքերը. «Էս դիրքում իմ տղերքի արյունն ա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել….. էս հողի վրա պայքար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ՝ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի մերը...»։