Ինչո՞ւ էր ընտրությունների օրն ավելացել ընտրողների թիվը
Քաղաքական
10:09 09/06/2026
Հայաստան

Ինչո՞ւ էր ընտրությունների օրն ավելացել ընտրողների թիվը

Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրություններից մեկ օր առաջ, «ՀՀ ընտրական օրենսգիրք» համաձայն, ՆԳՆ-ն  հրապարակել էր ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, որը կազմել էր  2 միլիոն 485 հազար 851։

Սակայն արդեն ընտրությունների օրը, երբ ԿԸՀ-ն հրապարակում էր մասնակցության մասին տվյալներ, նշում էին՝ ՀՀ ԱԺ ընտրություններին ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացրած 2 միլիոն 503 հազար 976 ՀՀ քաղաքացիները։

Փաստորեն, մեկ օրվա տարբերություն ընտրողների թիվն ավելացել էր ավելի քան 18 հազարով։ Ըստ ԿԸՀ պարզաբանման, ՆԳՆ ցուցակում ընդգրկված չեն «գաղտնի» ցուցակի ընտրողները։

«Բոլոր ընտրությունների ժամանակ ներքին գործերի նախարարության և ԿԸՀ տվյալները տարբերվում են, ՆԳՆ ցուցակում միայն ընտրողների ռեգիստորում հաշվառված քաղաքացիներն են, իրենց մոտ չկան տարբեր լրացուցիչ ցուցակներ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder