Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քրեական հեղինակություն համարվող «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի, սպանության կազմակերպման գործով վերդիկտն այսօր չհրապարակվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը լրացուցիչ ապացույցի հետազոտման անհրաժեշտություն տեսավ, փոխարենը՝ որոշեց փոխել մեղադրյալների խափանման միջոցները։
Դատարանից «Փաստինֆո»-ին հայտնել են, Ռուստամ Ստեփանյանի՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կյուրեղյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով՝ համակցված գրավով՝ 5 մլն դրամի չափով և բացակայելու արգելքով։
Մեղադրական եզրակացության համաձայն. «Ռուստամ Ռոբերտի Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սերգեյ Գագիկի Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով մի խումբ անձանց՝ Աշոտ Տիգրանի Կուրեղյանի, Հարություն՝ Արծվիկի Սահակյանի և Սուրեն Արմենի Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել ու պահել ակոսափող հրազեն հանդիսացող «ԱԿ-103» տեսակի, 7.62մմ տրամաչափի, «171252475» համարի գործարանային արտադրության ինքնաձիգ և ակոսափող հրազենից կրակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7.62մմ տրամաչափի գործարանային արտադրության առնվազն 54 փամփուշտ, այնուհետև Աշոտ Կուրեղյանի հետ կազմակերպել և ղեկավարել են մյուս հանցակիցների՝ Հարություն Սահակյանի ու Սուրեն Գրիգորյանի գործողությունները, որոնց անմիջական մասնակցությամբ 2024թ. հունիսի 11- ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել են Սերգեյ Գրիգորյանին»։