Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մենք Երևանում ունենք մի պատկեր, որ, երևի, ամբողջը կվերահաշվարկենք. Վահագն Հովակիմյան
«ԿԸՀ-ի նախագահից պահանջել մեկնաբանել գլխավոր դատախազության գործողությունները, մեղմ ասած, ճիշտ չէ»-ԱԺ միջանցքում 2025 թ բյուջեի քննարկումներից հետո ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նա ասաց, որ քվերակության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։
«2005 տեղամասերից ընդամնեը 5-ում արձանագրությունները ճշգրիտ են , բայց մուտքագրման ընթացքում եղել է սխալ մուտքագրում, այնտեղ տողեր են թռցրել, այսպես ասեմ, մարդկային գործոն։
Դրա համար են ասում՝ «նախնական արդյունքներ», որովհետև դեռ պետք է ճշգրտվեն։ Բազմաթիվ տեղամասերում վերահաշվարկ է իրականացվում։ Էդ վերահաշվարկի հետ կապած էլ մի բան պետք է ասեմ, վերահաշվրակի պատշաճ կարգի դիմում մենք շատ քիչ ենք ստացել»,-հայտարարեց Հովակիմյանը։
Նա նշեց, որ հիմնական ընդդիմադիր երեք ուժերից և «Միասնության թևեր» կուսակցությունից են ստացել վերահաշվարկի դիմումներ։
«Մենք Երևանում ունենք մի պատկեր, որ երևի ամբողջը կվերահաշվարկենք, որովհետև «Միասնության թևերի» պատգամավորության թեկնածուն այդպես է ցանկացել և մինչև ուրբաթ օրը 14։00-ն ունեն հնարավորություն որպեսզի այդ ամբողջ ծավալը վերահաշվարկեն»,- հայտարարեց Հովակիմյանը։