Որոշել ենք չհրապարակել Սահմանադրության տեքստը, երբ որոշենք հրապարակել, կհրապարակենք․ Գալյան
Իրավունք
12:32 10/06/2026
Հայաստան

Որոշել ենք չհրապարակել Սահմանադրության տեքստը, երբ որոշենք հրապարակել, կհրապարակենք․ Գալյան

Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացության վարչության նիստում քննարկվել է Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը։  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մանրամասնեց, որ քննարկել են, թե երբ կյանքի կոչեն  իրենց հանձնառոթյունը, որը ստանձնել են նաև նախընտրական գործընթացի շրջանակներում և երբ հրապարակել Սահմանադրության տեքստը։

«Երեկ քննարկել ենք Սահմանադրության տեքստը հրապարակելու հետ կապված հարցը։ Կարծում եմ՝ առաջիկայում ամբողջացնելուց հետո, քանի որ սպասում ենք մեր որոշ գործընկերի կողմից ուղարկվելիք կարծիքների, մեզ մեկ-երկու շաբաթ պետք կգա կարծիքները հավաքելու, ամբողջացնելու համար, ևս մեկ կամ երկու քննարկում և կորոշենք՝ պատրաստ ենք հրապարակել, թե ոչ։

Մենք որոշել ենք չհրապարակել Սահմանադրության տեքստը, չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք»,- ասաց Ս.Գալյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որոշել ենք չհրապարակել Սահմանադրության տեքստը, երբ որոշենք հրապարակել, կհրապարակենք․ Գալյան