Եվրոպական արտահանման կայուն ուղի ստեղծելու համար անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ. Դավիթ Պիպոյան
Իրավունք
08:56 12/06/2026
Հայաստան

Եվրոպական արտահանման կայուն ուղի ստեղծելու համար անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ. Դավիթ Պիպոյան

Կառավարության երեկվա նիստում լայն քննարկման թեմա դարձավ Հայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենը եվրոպական շուկա արտահանելու հարցը։ Panorama.am-ը ԵՄ երկրներ Հայաստանում արատդրված պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորության վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ՀՀ ԳԱԱ «էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն»-ի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանից։

Panorama.am -Այս պահին մենք հանրապետությունում ունե՞նք այնպիսի որակի գյուղատնտեսական արտադրանք, այդ թբումնաև ծաղիկներ, որ կարողանանք արտահանել եվրապական երկրներ՝ հաշվի առնելով ԵՄ անդամ երկրների սահմանած խիստ պահանջները։

Դավիթ Պիպոյան-Շատ կարևոր հարց է, կփորձեմ անկեղծ պատասխան տալ՝ հիմնվելով ինչպես սռկա տվյալների, այնպես էլ ընթացիկ իրավիճակի վրա։ Կարճ պատասխան. մասնակի, քանի որ համակարգային խնդիրներ կան, որոնք չի կարելի թերագնահատել։ Ի՞նչ ունենք դրական կողմում։

Հայաստանում կամ գործող ժամանակակից ջերմոցային տնտեսություններ, որոնք արդեն ներդրել են Global G.A.P. (Good Agricultural Practice) պատշաճ գյուղատնտեսական գործելակերպ համակարգն ու ունեն միջազգային սերտիֆիկատ, որը կարևոր հիմք է եվրոպական շուկա մուտք գործելու համար։ Ես մշտապես անվանում եմ արտահանման վիզա։

Ի՞նչ ունենք սակայն մտահոգիչ։ Որպես սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման մասնագետ, ես չեմ կարող անտեսել հետևյալ փաստերը։ Հայաստանում արտադրողներից շատերը իրենց արտադրությունները կազմակերպել են ռուսական շուկա արտահանման նպատակով, իսկ եվրոպական օրենսդրությունն այլ է բույսերի պայքարի միջոցառումների մասով, օրինակ մի շարք թունաքիմիկատներ, որոնք լայնորեն կիրառվում են ՀՀում, թույլատրվում են ԵԱՏՄ օրենսդրության համաձայն, սակայն չի թույլատրվում ԵՄ-ում, ինչը մշակութային խնդիր լինելուց բացի, նաև ժամանակ է ենթադրում։

Խնդիրն ոչ թե ամբողջ ոլորտի, այլ բազմաշերտ համակարգի հետ է կապված. ԵՄ-ն կիրառում է խիստ վերահսկողություն կարանտինային վնասատուների նկատմամբ։ ԵՄ-ն ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառում է խիստ կենսաանվտանգային ստանդարտները, ինչ Եվրոպայում արտադրվածի համար:

Սա ոչ թե «թղթի վրա» պահանջ է, այլ գործող ստուգման մեխանիզմ: Հայաստանն ունի ներուժ, սակայն եվրոպական արտահանման կայուն ուղի ստեղծելու համար անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եվրոպական արտահանման կայուն ուղի ստեղծելու համար անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ. Դավիթ Պիպոյան