Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՈւՂԻՂ. ԿԸՀ որոշումը ոչ այլ ինչ է, քան արգելել ԲՀԿ-ին մուտք գործել Ազգային ժողով. ԲՀԿ ներկայացուցիչների հրատապ ասուլիսը
«Բոլորը շատ լավ հասկանում են, որ ԿԸՀ երեկ ուշ երեկոյան գաղտագողի կայացրած որոշումը ոչ այլ ինչ է, քան բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով արգելել ԲՀԿ-ին մուտք գործել Ազգային ժողով»,-ասուլիսում ասա ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նա ընդգծեց, ուր ԿԸՀ որոշումը ոչ այլ ինչ է, քան ուղղակի և էական ազդեցություն, ներգործություն ընտրական գործընթացների վրա, ինչպես նաև ընտրությունների արդյունքների թափանցիկությունը, լեգիտիմությունը վիճարկող գործընթաց։
Երեկ ԿԸՀ-ն արտահերթ նիստում անվավեր է ճանաչել թիվ 35/65 և 10/51 ընտրատեղամասերի քվեարկության արդյուքնները։ Ըստ ԿԸՀ-ի, երկու դեպքում էլ գրանցվել էր զինծառայողների քվեարկության դեպք, ժամը 20։00-ից հետո, ինչը Ընտրական օրենսգրքի խախտում է։