Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արդյո՞ք սարքերի աշխատանքին միջամտություն է եղել. Գոհար Մելոյանը բացահայտել է խախտումներ
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, սահմանադրագետ Գոհար Մելոյանը տեսանյութ է հրապարակել հունիսի 7-ին ԱԺ հերթական ընտրությունների քվեարկության ընթացքից՝ ընտրատեղամասերից մեկից, ու գրել.
«Շարունակում եմ խախտումների բացահայտումները։
1.Մի շարք տեղամասային կենտրոններից հունիսի 7-ին ահազանգեր սկսեցինք ստանալ, որ էլեկտրոնային սարքերի կտրոնների համարները ՉԷԻՆ համընկնում ընտրողների մատյանների թվերին։
2-րդ խումբ ահազանգերն էլ տեղեկացրին, որ կտրոն էլեկտրոնային սարքերը չեն նույնականացնելիս չեն վառում պարտադիր համարվող լույսը, որն ըստ իրավիճակի լինում է՝ կանաչ, դեղին եւ կարմիր!
Արդյո՞ք սարքերի աշխատանքին միջամտություն է եղել»։