Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Եթե չկարողանամ ապրանք արտահանել Ռուսաստան, ամեն ինչ մնալու է գյուղացու վրա, հաստատ կառավարությունում նստողին ոչինչ չի լինելու. Լարսում գիշերող վարորդ
«Էդ կառավարությունից թող մեկը գա 22 օր մեքենայի մեջ քնի․ Մեքենայի տերը փող է ուղարկում, վարրոդը ճաշարանում ուտում է, ապրոմ մեքենայի մեջ»,-«Արմատ Մեդիայի» վարորդին ասում է Վերին Լարսի անցակետում կանգնած հարյուրավոր բեռնատարերից մեկի վարորդը։
Ռեպորտաժում ասվում է. «Ինչ իմանար հայ գյուցազին, որ երբ Զելենսկին եկավ Հայաստան և այստեղից կոչ արեց պատժել Ռուսաստանին, դրանից տուժելու էր, ոչ թե Զելենսկուն ծափահարող Փաշինյանը, այլ հենց իրենք են քաղելու Զելենսկու այցի դառը պտուղները»։
Անդրադառնալով կառավարության ներկայացուցիչների հայտարարություններին թե հայկական ծաղիկը արտահանելու են Եվրոպա՝ վարորդն ասաց. «Հայաստանում կա 12.000 բեռնատար, բա կառավարությունը չի մտածում, թե 12 000-ը ինչ են անելու»։
ՌԴ հասած բեռնատարարերի վարորդները հայտնում են, թե մի քանի փորձաքննություն են անցնում, երկար սպասում, շատ դեպքերում ստիպավծ են լինում Հայաստան վերադառնալ։
Նրանք պատմում են, որ ռուս սահմանապահները հայ վարորդների հարցերին պատասխանում են հայտնի «սրտիկի» ժեստով։
Վարորդները նաև տարակուսում են, թե ինչ ճանապարհով են գյուղատնտեսական բեռները հասնելու Եվրոպա, ինչպես կառավարությունն է խոստացել։
«Բերեք ծաղիկի 4 մեծ ընկերություն բացենք, այդ 4 հոգուն փողերը տան, ասեն՝ ահա պետությունը փողերը տվել է, ձեներդ կտրեք, նստեք, բայց 12.000 հատ մեքենա կա, դրանք Հայաստանում ինչ են անելու, վարորդներն ինչ են անելու։ Ասում են սուբսիդիա են անում, թող մեզ էլ սուբսիդի անեն, ամեն վարորդի թող իր գումարը տան.,-ասում է վարորդը։
Մեկ այլ վարորդ հավելում է.«Եթե չկարողանամ ապրանք արտահանել Ռուսաստան, ամեն ինչ մնալու է գյուղացու վրա, հաստատ կառավարությունում նստողին ոչինչ չի լինելու»։
Ռեպորտաժի եզրափակիչ մասում ասվում է. «Խնդրի քաղաքական լուծոմ չկա, կա միայն խոստումներ, որից հայ գյուղացուն, ո՛չ «տաք»է, ո՛չ «սառը»։