Ինձ թվում է՝ Նարեկ Կարապետյանը մի օր կդառնա վարչապետ. Սամվել Կարապետյան
Քաղաքական
16:35 18/06/2026
Հայաստան

Ինձ թվում է՝ Նարեկ Կարապետյանը մի օր կդառնա վարչապետ. Սամվել Կարապետյան

«Նարեկ Կարապետյանն ինչ-որ նոր բան չի բացահայտել, ինքն, իրոք, ամենատաղանդավոր հայ երիտասարդներից մեկն է, իմ նայելով՝ նույնիսկ հավասարը չունի»,- մի քանի լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան»  դաշինքի վարչապետի թեկնածու, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը:

Ըստ նրա, Նարեկ Կարապետյանն ընդամենը ցույց տվեց տարբեր ժամանակահատվածներում իր որակները:

«Ինքը ցույց տվեց, որ շատ գրագետ է, ինտիլիգենտ է, երբ առիթը եղավ՝ ցույց տվեց, որ շատ համարձակ է, ինքը ցույց տվեց, որ շատ խելացի է: Ինքը միշտ է եղել ուժեղ, տնտեսության մեջ, Նարեկ Կարապետյանը, ես վստահ կարող եմ ասել, հավասարը չունի: Իրոք, չունի։ Դա նրանից չէ, որ ինքն իմ եղբոր որդին է, հավասարը չունի»,-ասաց նա:

Կդառնա՞ Նարեկ Կարապետյանը վարչապետ, թե՞ ոչ, Սամվել Կարապետյանն ասաց. «Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում, մի օր կդառնա, բայց այս փուլում, իհարկե, ես չգիտեմ: Դա կախված է լինելու՝ ինչպիսի հաղթանակ ենք մենք շուտով տանելու»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder