Կառավարությունը պետական բյուջեից 1.6 մլրդ դր. համաֆինանսավորում հատկացրեց համայնքների կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերին
Հասարակություն
10:50 18/06/2026
Հայաստան

Կառավարությունը պետական բյուջեից 1.6 մլրդ դր. համաֆինանսավորում հատկացրեց համայնքների կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերին

«Ներկայացնում եմ պետական համաֆինանսավորմամբ համայնքների զարգացման ծրագրերը 1 մլրդ 634 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը»,- կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր։

Խուդաթյանը քվարկեց նաև մարզերում համաֆինանսավորվող ծրագրերի թվերը՝ Արագածոտնի մարզում 1 ծրագիր, Արարատի մարզ՝ 3, Արմավիրի մարզ՝4, Գեղարքունիքի մարզ՝ 2 , Կոտայքի մարզ՝ 3, Տավուշի մարզ՝ 3։

Դավիթ Խուդաթյանը նշեց, որ հաստատվող ծրագրի հետ միասին 7 մլրդ 35 մլն դրմի համաֆինանսավորման ծրագիր կլինի։

Նիկոլ Փաշինյանն էլ ավանդույթի համաձայն թվարկեց բոլոր ծրագրերը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունը պետական բյուջեից 1.6 մլրդ դր. համաֆինանսավորում հատկացրեց համայնքների կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերին