Իսրայելը հրամայել է բանակին դադարեցնել կրшկը Լիբանանում. N12
Քաղաքական
23:23 20/06/2026
Աշխարհ

Իսրայելը հրամայել է բանակին դադարեցնել կրшկը Լիբանանում. N12

Լիբանանում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության դեմ գործող իսրայելական զորքերին հրամայվել է դադարեցնել կրակը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է N12 հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի, այս հրամանը տվել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը,  հրամանը փոխանցվել է տեղում գտնվող բանակային ստորաբաժանումներին։ Միաժամանակ, այս հրամանի համաձայն, Իսրայելի բանակը կշարունակի պահպանել իր դիրքերը Լիբանանի հարավում՝ այսպես կոչված դեղին գծի երկայնքով։

N12-ը հաղորդում է, որ այս որոշումը կայացվել է Իսրայելի իշխանությունների կողմից «Միացյալ Նահանգների հետ համաձայնեցումից հետո»,

Այսօր ավելի վաղ Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը հայտարարել էր, որ Թեհրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ Լիբանանի տարածքում Իսրայելի կողմից շարունակվող հարվածների պատճառով, ինչը խախտում է Միացյալ Նահանգների հետ կնքված հուշագիրը։ Մինչ այդ՝ հունիսի 19-ին, Իսրայելի բանակը ակտիվացրել էր իր գործողությունները Լիբանանում՝ հարձակվելով «Հեզբոլլահի» բազմաթիվ թիրախների վրա երկրի մի քանի շրջաններում։ Իսրայելի իշխանությունները հայտարարել էին, որ սա պատասխան է Լիբանանի հարավում իսրայելական ուժերի դեմ հարվածներին և Իսրայելի հյուսիսային հատվածի հրետակոծությանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder