Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լիբանանում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության դեմ գործող իսրայելական զորքերին հրամայվել է դադարեցնել կրակը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է N12 հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրի, այս հրամանը տվել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հրամանը փոխանցվել է տեղում գտնվող բանակային ստորաբաժանումներին։ Միաժամանակ, այս հրամանի համաձայն, Իսրայելի բանակը կշարունակի պահպանել իր դիրքերը Լիբանանի հարավում՝ այսպես կոչված դեղին գծի երկայնքով։
N12-ը հաղորդում է, որ այս որոշումը կայացվել է Իսրայելի իշխանությունների կողմից «Միացյալ Նահանգների հետ համաձայնեցումից հետո»,
Այսօր ավելի վաղ Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը հայտարարել էր, որ Թեհրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ Լիբանանի տարածքում Իսրայելի կողմից շարունակվող հարվածների պատճառով, ինչը խախտում է Միացյալ Նահանգների հետ կնքված հուշագիրը։ Մինչ այդ՝ հունիսի 19-ին, Իսրայելի բանակը ակտիվացրել էր իր գործողությունները Լիբանանում՝ հարձակվելով «Հեզբոլլահի» բազմաթիվ թիրախների վրա երկրի մի քանի շրջաններում։ Իսրայելի իշխանությունները հայտարարել էին, որ սա պատասխան է Լիբանանի հարավում իսրայելական ուժերի դեմ հարվածներին և Իսրայելի հյուսիսային հատվածի հրետակոծությանը։