ԱՄՆ-ն Իրանին նավթ մատակարարելու լիցենզիա է տրամադրել
Քաղաքական
19:15 22/06/2026
Տարածաշրջան

ԱՄՆ-ն Իրանին նավթ մատակարարելու լիցենզիա է տրամադրել

ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) տրամադրել է ընդհանուր լիցենզիա, որը թույլատրում է իրանական նավթի արտադրությունն ու վաճառքը մինչև 2026 թվականի օգոստոսի 21-ը։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։

Անցյալ շաբաթ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Միացյալ Նահանգները համաձայնել է վերացնել իրանական հում նավթի, նավթամթերքի և վերամշակված նավթամթերքի արտահանման, ինչպես նաև բոլոր հարակից ծառայությունների, այդ թվում՝ բանկային, ապահովագրական և տրանսպորտային ծառայությունների, վրա դրված սահմանափակումները, հայտնել է գործակալությունը։

Ընդհանուր լիցենզիայի շրջանակներում թույլատրված գործարքները ներառում են իրանական ծագում ունեցող հում նավթի, նավթաքիմիական նյութերի և նավթամթերքի ներմուծումը Միացյալ Նահանգներ։ Լիցենզիան չի տարածվում Հյուսիսային Կորեայի կամ Կուբայի հետ կապված գործարքների վրա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder