Սարսափելի շոգի պատճառով Ֆրանսիան սահմանափակում է հանրային վայրերում ալկոհոլի օգտագործումը
Հասարակություն
12:59 23/06/2026
Աշխարհ

Սարսափելի շոգի պատճառով Ֆրանսիան սահմանափակում է հանրային վայրերում ալկոհոլի օգտագործումը

Եվրոպան պատած կիզիչ շոգի երկրորդ ալիքը մոտենում է։ Այս շաբաթ օրը Գերմանիայի Հանովեր քաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +40°C-ի (զգացողությամբ +44°C)։

Արդեն գրել էինք, որ Ֆրանսիայում շոգի հետևանքով տարեց մարդիկ են մահացել։ Եվրոպական մի քանի երկրներ ստիպված են եղել որոշ միջոցառումներ ձեռնարկել։ CNN-ի փոխանցմամբ, օրինակ, Ֆրանսիան արգելել է ալկոհոլի օգտագործումը հանրային վայրերում, Իսպանիան փակել է Աշխարհի առաջնության երկրպագուների գոտին, իսկ Մեծ Բրիտանիան պատրաստվում է հունիսյան ջերմաստիճանի բոլոր ժամանակների ռեկորդի հաղթահարմանը։

Երկուշաբթի օրը 26 երկրներ՝ Իռլանդիայից մինչև Հունաստան, հայտարարեցին շոգի մասին, քանի որ Արևմտյան Եվրոպայում հունիսյան ամենասարսափելի շոգերից մեկ է արձանագրվել։

Բարձր ջերմաստիճանը մայրցամաքի վրա երկու ամսվա ընթացքում երկրորդ անգամ «կայանած» ջերմային գմբեթի հետևանք են: Ջերմային գմբեթները կայուն բարձր ճնշման համակարգեր են, որոնք գործում են ինչպես կաթսայի կափարիչը՝ որսալով տաք օդը և այն ներքև մղելով: Ջերմային ալիքները նաև առաջանում են արևադարձային Խաղաղ օվկիանոսում ուժեղացող Էլ Նինյոյի ձևավորման հետ մեկտեղ: Գիտնականները նշում են, որ այս տեսակի ջերմային ալիքները դառնում են ավելի լուրջ և հաճախակի, քանի որ մարդիկ շարունակում են այրել բրածո վառելիք և տաքացնել մոլորակը:

Ծայրահեղ շոգը կարող է արագ դառնալ վտանգավոր և նույնիսկ մահացու, հատկապես այն մայրցամաքում, որտեղ շատ քիչ մարդիկ ունեն օդորակիչ։ Եվրոպական տների միայն մոտ 20%-ում օդորակիչներ կան, մինչդեռ  ԱՄՆ-ում այդ թիվը հասնում է 90%-ի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder