Չեմ կարծում, որ խաղաղությունն ու արդարադատությունը հակադիր երևույթներ են. Փաստաբանը՝ Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ վճռի մասին
Քաղաքական
13:38 24/06/2026
Հայաստան

Չեմ կարծում, որ խաղաղությունն ու արդարադատությունը հակադիր երևույթներ են. Փաստաբանը՝ Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ վճռի մասին

«Չեմ կարծում, որ խաղաղությունն ու արդարադատությունը հակադիր երևույթներ են, որ կժխտեն իրար»,-«Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով դիմումատուի ներկայացուցիչ, իրավաբան Հասմիկ Հարությունյանը՝ խոսելով միջպետական հայցերը ՄԻԵԴ-ից հետ կանչելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածություններին։

Նրա խոսքով, ավելին, այդ գործերն ու դրանց արդյունքում հնարավոր արձանագրումները պետք է աջակցեմն ու էլ ավելի ամրապնդեն խաղաղության օրակարգը։

«Մենք 2020-ին ունեցել ենք Ադրբեջանի կողմից նույն ձեռագիրը՝ կրկին գլխատումներ ավելի մեծ թվով, խոշտանգումներ ոչ միայն զինծառայոսղների, այլև քաղաքացիական անձանց շրջանում, փաստացի համակարգված ձևով խախտումներ տեղի են ունեցել մշակութային հուշարձանների նկատմամբ։ Հայցերից հրաժարումը փաստացի նշանակելու է հրաժարում այդ խախտումներից ու արդարադատությունից»,-ասաց Հարությունյանն ու ընդգծեց՝ իրական, արժանապատիվ, երկարատև խաղաղությունը պահանջում է նման կոպիտ խախտումների արձանագրում, տուժողների խախտված իրավունքների ճանաչում, վերականգնման ու փոխհատուցման մեխանիզմների գործարկում։

Նրա խոսքով, առանց այս ամենի խաղաղությունը չի կարող լինել երկարատև։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder