Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սեդա Սաֆարյանը ՍԴ ամբիոնից առաջ է բերում թեզեր, որոնք օգտագործել է ՔՊ-ն. Տաթև Սողոյան
«Սեդա Սաֆարյանը դատավարության ընթացքում վերահաստատել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսույթը՝ ասելով ոչ թե «եռագլուխ», այլ երեք ուժերի...»,- ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննության ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Տաթև Սողոյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հայտարարություններին։
Ինչ վերաբերում արտաքին միջամտության վերաբերյալ հայտարարությանը, ըստ Սողոյանի, այդ հայտարարություններն առհասարակ դուրս են այս քննարկման շրջանակներից. «Նույնիսկ հիմա կարող եմ կանխատեսում անել՝ արտաքին միջամտության հարցին Սահմանադրական դատարանն իր գրավոր երզափակիչ որոշմամբ որևէ անդրադարձ չի կատարելու, բայց ի պաշտոնե օգտագործեց այդ հարթակը, որպեսզի ևս մեկ անգամ առաջ բերի այն թեզեր, որոնք օգտագործվում են ՔՊ-ի կողմից»։