ՍԴ ամբիոնից քաղաքական հայտարարություն է արվում, խնդրում եմ դադարեցնել. Արամ Օրբելյանը՝ Սեդա Սաֆարյանի հարցից հետո
Քաղաքական
14:43 29/06/2026
Հայաստան

ՍԴ ամբիոնից քաղաքական հայտարարություն է արվում, խնդրում եմ դադարեցնել. Արամ Օրբելյանը՝ Սեդա Սաֆարյանի հարցից հետո

«Գրեթե բոլոր դիմումներում գործոնների մեջ թվարկված է արևմտյան պաշտոնյաների  ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա այն տեսանկյունից, որ հայտարարություն են արել ի պաշտպանություն իշխանության։ Այդ գործոնները, որոնք ազդող են եղել ընտրողի կամքի վրա, կարո՞ղ են նաև ազդող լինել այն պայմաններում, երբ Ռուսաստանի նախագահը և այլ պաշտնյաներ, պարբերաբար Հայաստանի իշխանության դեմ հակաքարոզչություն, մյուս քաղաքական ուժերի դեմ պաշտպանություն են իրականացրել, ավելին՝ դրան հաջորդել են որոշակի  գործողություններում Լարսում գործարարներին զրկելով...»,- այս հարցադրումներն ու հայտարարությունները ՍԴ-ում արեց ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը՝  հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննության ժամանակ։ 

ՍԴ-ում  ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը դիմեց բարձր դատարանին՝ նշելով, որ քաղաքական հայտարարություն է արվում ամբիոնից՝  որպես հաստատված փաստ։ Նա խնդրեց դադարեցել։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նկատողություն հայտարարեց Օրբելյանին՝ առանց դատարանի թույլտվության բարձրախոսին մոտենալու և խոսելու համար։ 

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը նախ նշեց, որ իրենց դիմումում նման բան չկա, միաժամանակ հավելեց, որ հարցի պատասխանը նախ պետք է տա ԿԸՀ-ին, որը պատասխանատու է նախընտրական քարոզչության վրա ազդեցության գնահատման առումով, ինչպես նաև իրավապահ մարմինները։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի կամ բարձրաստիճան պաշտոնյաների արտահայտություններին, Սեդա Սաֆարյանն պետք է այդ մասին նախ և առաջ ահազանգ, համապատասխան հաղորդում ներկայացներ իրավապահներին»,- ասաց նա։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder